Պեզեշկյան․ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի պահանջները հաշվի են առնվել

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը, պատասխանելով լրագրողների հարցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, նշել է․
«Ամեն ինչ այնքան էլ էնպես չէ, ինչպես լրատվամիջոցներում չափազանցնում են։ Այս երթուղու հետ կապված Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել»։
Լրագրող․
– Չի՞ առաջացնում մտահոգություն ԱՄՆ ներկայությունը։
Պեզեշկյան․
– Դա հարցերից մեկն է։ Բայց տարածքային ամբողջականության հարցերը, ինչպես նաև այն, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա կամ հյուսիս չփակվի, արդեն հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ այս ճանապարհը կառուցելու են ամերիկյան և հայկական ընկերությունները։


























