Հայաստանը 15.000 էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Հայաստանը 15.000 էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան

Հայաստանը 15.000 էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշվել է, որ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ այդ քվոտաների բաշխման մանրամասները լրացուցիչ կհրապարակեն։

Պարզաբանելով որոշման մանրամասները՝ նախարարն ասել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 15 հազար էլեկտրոմոբիլ, այդ թվում՝ հիբրիդային էլեկտրոմոբիլ, կարող է Հայաստան ներմուծվել առանց մաքսատուրք վճարելու։ Այդ մեքենաների համար չի վճարվելու նաև ավելացված արժեքի հարկ։ 

Պապոյանը հիշեցրել է, որ խոսքը գնում է 2024, 2025, 2026 թվականների արտադրության էլեկտրոմոբիլների մասին։ 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել է դեկտեմբերի 11-ին, Մոսկվայում։ 

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը 15.000 էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան