Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ Կառավարությունը միջոցներ կհատկացնի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ Կառավարությունը միջոցներ կհատկացնի

Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ Կառավարությունը միջոցներ կհատկացնի

Պետական գույքի կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայությամբ գործող «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին 80,166,700 ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ նախագծին։

Երևանի Նալբանդյան 28 հասցեում (Հանրապետության հրապարակ) գտնվող 7809.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած 0.262 հա հողամասը կառավարման է հանձնվել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ին՝ հետագայում դրա մասնավորեցման գործընթացն իրականացնելու նպատակով։

Նախքան այդ, շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման հնարավորությունների վերաբերյալ ամբողջական և համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով 2025 թվականին ընկերության կողմից հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման երկփուլ մրցույթ։ Մրցույթի նախաորակավորման փուլին մասնակցել է 13 կազմակերպություն (այդ թվում՝ 2 արտասահմանյան), որոնցից 12-ը հաղթահարել են նախաորակավորումը։ Արդյունքում, մրցույթի հաղթող է ճանաչվել անշարժ գույքի կառավարման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Cushman & Wakefield»-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն։

Կառավարության ֆինանսավորմամբ, համաձայնագրի կնքումից հետո «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն 9 ամսվա ընթացքում կներկայացնի գույքի կառավարման, տնօրինման լավագույն տարբերակների վերաբերյալ առաջարկներ և մասնագիտական եզրակացություն։

Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և դրա օգտագործման ցանկացած լուծում պետք է համապատասխանեցվի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթներին։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ Կառավարությունը միջոցներ կհատկացնի