Ողբերգական ավտովթար՝ 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը հայտնաբերվել է Դդմաշեն գյուղի ձորում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ողբերգական ավտովթար՝ 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը հայտնաբերվել է Դդմաշեն գյուղի ձորում

Ողբերգական ավտովթար՝ 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը հայտնաբերվել է Դդմաշեն գյուղի ձորում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է: 

Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս: 

Այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծռաայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մարմինը պատգարակով տեղափոխում են հատուկ ավտոմեքենա, որպեսզի դուրս բերեն և մոտեցնեն դիատարին: 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Վարորդը 15 տարեկան տղա է, ում երեկվանից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հարազատների հետ որոնում էին, իսկ այսօր արդեն հայտնաբերվել է ավտոմեքենան և երեխայի մարմինը»: 

Վթարի վայր էր ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Ողբերգական ավտովթար՝ 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը հայտնաբերվել է Դդմաշեն գյուղի ձորում