Գերմանիան պատրաստ է աջակցելու Երևանին և Բաքվին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Վադեֆուլ

Յոհան Վադեֆուլը կարևորել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի նախնական քայլը։
Նա ընդգծել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել երկու կողմերին՝ գնալու խաղաղության և համագործակցության ուղով։ «Այս նախաձեռնությունը նոր հույս է բերում մարդկանց, ովքեր ապրել են հակամարտության ու տառապանքի տարիներ», — ասել է նախարարը։
Վադեֆուլը հավելել է, որ շատ կարևոր է, որպեսզի երկու կառավարությունները հնարավորինս շուտ վավերացնեն և լիովին ամրագրեն համաձայնագիրը՝ որպես խաղաղ կյանքի ուղի։


























