Ռոմանոս Պետրոսյանը՝ նոր բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Ռոմանոս Պետրոսյանը՝ նոր բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին:

Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ բաժանորդների միացման գների փոփոխություներ էին տեղի ունեցել, և մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են հիմնավորված այդ գները, որովհետև միացման գներն էականորեն էին բարձրացել:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը տեղեկացրեց՝ հարցի վերաբերյալ աշխատանքային քննարկում է եղել:

«Այս պահին որոշակի պատկերացում ունենք, թե մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել, և լիահույս եմ, որ տարեսկզբից վերանայման որոշումները կկայացվեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ քաղաքական նպատակադրումը չպետք է լինի հաճոյանալու համար այնքան իջեցնել, որ արդյունքում, օրինակ, 3 տարի հետո խնդիր առաջանա:

«Եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք «գիծ՝ պլյուս պայմանական մի լումա», որ 1 լուման ներդրվի հետագա զարգացման համար»,- ասաց նա:

Ռոմանոս Պետոսյանը մանրամասնեց՝ վերանայման հարցով հաշվարկներ այս պահին արդեն իսկ կան. «Առնվազն գոնե 30-40 տոկոսով հնարավոր է վերանայում ունենանք»:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Рейсы Ереван — Капан временно приостановили

Начались съёмки фильма об Араме Асатряне

Ավելի շատ նորություններ

  1. Ռոմանոս Պետրոսյանը՝ նոր բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին (տեսանյութ)