ՀԷՑ-ի բարձր ղեկավարության պարգևավճարների՝ կամովին հրաժարման արդյունքում 1700 աշխատակից լրացուցիչ 20 հազար դրամ է ստանում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՀԷՑ-ի բարձր ղեկավարության պարգևավճարների՝ կամովին հրաժարման արդյունքում 1700 աշխատակից լրացուցիչ 20 հազար դրամ է ստանում

ՀԷՑ-ի բարձր ղեկավարության պարգևավճարների՝ կամովին հրաժարման արդյունքում 1700 աշխատակից լրացուցիչ 20 հազար դրամ է ստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ ՀԷՑ-ում իրականացվող և ընթացքի մեջ եղող աշխատանքների վեաբերյալ:

Ռոմանոս Պետրոսյանը նախ տեղեկացրեց, որ բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների պարգևավճարները վերջիններիս՝ կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել:

«Նշանակման հենց առաջին ամսվանից մինչև 200 հազար դրամի համախառն եկամուտ ունեցող ՀԷՑ-ի աշխատակիցների համար ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20 հազար դրամ պարգևատրումներ սահմանեցինք, և արդեն 4-րդ ամիսն է, ինչ ավելի քան 1700 աշխատակիցներ օգտվում են դրանից»,- ասաց նա՝ հավելելով, որ դա շարունակական է լինելու, քանի դեռ հնարավոր չէ դրույքաչափի և հաստիքների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենների խորհրդին:

«Քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք, և այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, մենք այդ քայլով 10-20 տոկոս բարձրացրել ենք այդ սեգմենտի աշխատակիցների աշխատավարձերը»,- ասաց նա:

Ռոմանոս Պետրոսյանը հիշեցրեց՝ ՀՀ-ում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ-ի աշխատակիցների կեսը՝ 3400 աշխատակից, վարձատրվում է 300 հազար դրամից ցածր: Նրանցից ավելի քան 1700-ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը, և ամենախոցելի այդ շերտն է 20 հազար դրամ լրացուցիչ պարգևատրում ստանում:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Рейсы Ереван — Капан временно приостановили

Начались съёмки фильма об Араме Асатряне

Ավելի շատ նորություններ

  1. ՀԷՑ-ի բարձր ղեկավարության պարգևավճարների՝ կամովին հրաժարման արդյունքում 1700 աշխատակից լրացուցիչ 20 հազար դրամ է ստանում