Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27 տոկոսով. Պետրոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27 տոկոսով. Պետրոսյան

Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27 տոկոսով. Պետրոսյան

Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, համեմատած անցած տարվա նույն ամիսների հետ (այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատականը, ոչ թե նախորդող ամիսների), հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27 տոկոսով. դա գրեթե 1/3, 1/4 չափն է, իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18 տոկոսով: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Դա վկայում է այն մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանտյորները, բոլոր մասնագետները գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային օղակով ուղիղ կոնտակտ ունեն մեր քաղաքացու հետ:

Մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք, և ես դա քննարկման առարկա եմ դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ ցանցերի պետերի հետ հանդիպումներին, մեր աշխատանքային քննարկումներին: Նրանք արդեն իսկ գիտեն, որ, լինելով քաղաքական անձ, ես ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ: Իմ անձնական էջերին, ՀԷՑ-ի անձնական էջերին չկա մի գրություն, որին չանդրադառնանք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս հարցը, ընդգծեց՝ խնդրի վրա կենտրոնացումը հենց հոսանքազրկումների խնդրից է սկսվել, միաժամանակ հիշեցրեց, որ թեմային անդրադառնալիս այս իրավիճակն էներգետիկ ճգնաժամ է անվանել:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Рейсы Ереван — Капан временно приостановили

Начались съёмки фильма об Араме Асатряне

Ավելի շատ նորություններ

  1. Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27 տոկոսով. Պետրոսյան