Խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ, հույս ունեմ, որ դրանցից առնվազն մեկը կլինի լողից․ Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ, հույս ունեմ, որ դրանցից առնվազն մեկը կլինի լողից․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որին մասնակցել է 128 դպրոցական: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբում՝ 3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ (8-12 տարեկան) և 7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թվականներին ծնված աշակերտներ (13-17 տարեկան): Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):

Եզրափակիչ փուլից հետո, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 3-6-րդ դասարանների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են` Երևանի, Շիրակի ու Կոտայքի թիմերը: Իսկ 7-12-րդ դասարաների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են՝ Երևանի, Շիրակի և Լոռիի թիմերը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Խնդիր է դրված մինչև 2050 թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ, հույս ունեմ, որ դրանցից առնվազն մեկը կլինի լողից․ Նիկոլ Փաշինյան