Ստամբուլում և Իզմիրում խորանում է ջրային ճգնաժամը. Euronews — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ստամբուլում և Իզմիրում խորանում է ջրային ճգնաժամը. Euronews

Ստամբուլում և Իզմիրում խորանում է ջրային ճգնաժամը. Euronews

Իզմիրում ջրային ճգնաժամը սրվում է, Ստամբուլի ամբարտակների հագեցվածությունն էլ վերջին ամիսներին զգալիորեն նվազել է։ Քաղաքի ջրամատակարարման և կոյուղու վարչության տվյալներով՝ տարածքի ամբարտակների հագեցվածությունը կազմում է 21,87%: Հունիսի 30-ի դրությամբ այս ցուցանիշը 66,23% է եղել՝ հայտնում է Euronews-ը:

Իզմիրում, որտեղ ամռանից ջրի խիստ պակաս կա, և ժամանակ առ ժամանակ ջրամատակարարման ընդհատումներ են լինում, պնդել են, որ պահուստային ջուրը ևս սպառվել է: Իզմիրի ամբարտակների ջրի մակարդակը հասել է կրիտիկականի, իսկ ստորգետնյա ջրերի պաշարները նույնպես սպառվել են:

Փորձագետների կարծիքով՝ եթե ներկայիս միտումը չփոխվի, ապա առաջիկա տարիներին Թուրքիան կարող է հայտնվել ջրի պակաս ունեցող երկրների շարքում, որտեղ բնակչության մեկ շնչի հաշվով քաղցրահամ ջրի տարեկան ծավալը 1000 խմ-ից պակաս է: Այդ կատեգորիաններառում է Մերձավոր Արևելքի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, ինչպես նաև աֆրիկյան երկրները՝ Սոմալին, Ջիբութին և Էրիթրեան:

Ջրային ճգնաժամ ապրող երկրներում մեկ շնչի հաշվով տարեկան ջրի հասանելիությունը տատանվում է 1000-ից մինչև 1700 խմ: 2024 թվականի գնահատականների համաձայն՝ Թուրքիայում մեկ շնչի հաշվով տարեկան օգտագործելի ջրի հասանելիությունը կազմում է մոտավորապես 1300-1400 խմ:

Ջրով հարուստ երկրները գտնվում են հասարակածի շուրջ, որտեղ մուսոնային անձրևները սովորաբար գերազանցում են 8000-10000 խմ-ը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Ստամբուլում և Իզմիրում խորանում է ջրային ճգնաժամը. Euronews