Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի «միջանցքային լուծումների», սուտ են. Բաղդասարյան

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնել է, համաձայնում է կամ կհամաձայնի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։
«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում։
Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,- գրել է Բաղդասարյանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։
Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:
Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:


























