Ռուբեն Ռուբինյան. Ապաշրջափակման գործընթացը՝ բացառապես փոխադարձ և ինքնիշխանության հիմքով. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի ապաշրջափակումը միայն ինքնիշխանության և փոխադարձության հիման վրա կլինի
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց, որ ցանկացած պայմանավորվածություն, որին կմասնակցի Հայաստանը, անպայման կներառի երկու կարևոր սկզբունք.
Առաջին՝ ապաշրջափակումն իրականացվելու է Հայաստանի լիարժեք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո։ Դա նշանակում է, որ Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները կգործեն բացառապես մեր օրենսդրության համաձայն և մեր լիազորությունների շրջանակներում։
Երկրորդ՝ ապաշրջափակումը պետք է լինի փոխադարձ։ Եթե Ադրբեջանը ստանում է հնարավորություն բաց ճանապարհներ ունենալու, ապա նույնը պետք է ճշգրտվի նաև Հայաստանի համար՝ փոխադարձ առավելություններով։
Ռուբինյանը նաև կոչ արեց չտրվել ներսից կամ դրսից հնչող կեղծ վնգստոցներին։ Ըստ նրա՝ ցանկացած անկեղծ մտահոգություն կլուծվի պաշտոնական լրացուցիչ տեղեկությունների ստացումից հետո։


























