ՀԷՑ-ի ընթացիկ խնայողություններից 6,5 մլն դոլար ուղղվեց վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը. Ռոմանոս Պետրոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՀԷՑ-ի ընթացիկ խնայողություններից 6,5 մլն դոլար ուղղվեց վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ընթացիկ խնայողություններից 6,5 մլն դոլար ուղղվեց վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ընթացիկ խնայողություններից ևս 6,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներ ուղղվեցին վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:

«Այսպիսով՝ բացի ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորությունների ընթացիկ պլանային մարումներից (մայր գումար + տոկոսագումարներ), ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո վաղաժամկետ մարվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար վարկային պարտավորություն (վարկի մայր գումար)։

Այս պահին «ՀԷՑ» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները կազմում են 376,6 մլն ԱՄՆ դոլար, որից միջազգային բանկերին՝ շուրջ $ 116,2 մլն։

Հուլիս ամսվա ավարտին (վարույթի նախաձեռնման սկզբին) ՀԷՑ-ում առկա էր շուրջ 396,8 ԱՄՆ դոլարի չափով պարտավորություն, որից միջազգային բանկերին՝ $ 123,3 մլն:

Աներկբա է՝ ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ (գնումներ, մատակարարումներ, կապալի աշխատանքներ, պահպանման ծախսեր և այլն) բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի և կատարված/մատուցված աշխատանքների/ծառայությունների կատարողական ակտերի։

Հավելեմ նաև, որ իմ նշանակումից ի վեր ՀԷՑ-ն իսպառ դադարեցրել է որոշ արտոնյալ մենաշնորհային դիրք ունեցող մատակար և կապալառու ընկերությունների միլիարդավոր ՀՀ դրամի կանխավճարների տրամադրումը՝ ի հաշիվ սեփական ֆինանսական պարտավորությունների ծանրաբեռնվածության։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- նշված է գրառման մեջ։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ՀԷՑ-ի ընթացիկ խնայողություններից 6,5 մլն դոլար ուղղվեց վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարմանը. Ռոմանոս Պետրոսյան