Հայաստանը Գերմանիայից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն. Պապոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Հայաստանը Գերմանիայից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն. Պապոյան

Հայաստանը Գերմանիայից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն. Պապոյան

Գերմանիայի կառավարությունը 152 միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի Հայաստանին։ Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ահա այն հիմնական արդյունքը, որին հասանք Բեռլինում Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը հայկական կողմից ղեկավարում եմ ես: Այդ 152 մլն եվրոյից 18 մլն եվրոն անհատույց գրանտային միջոցներ են, իսկ 134 մլն-ը՝ շատ ցածր՝ 0-ից մի փոքր բարձր տոկոսադրույքով վարկային միջոցներ: Այդ ամբողջ գումարը ուղղելու ենք Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, վերականգնվող էներգետիկայի և ջրային համակարգերի զարգացմանն ու Հայաստանի տնտեսության բազմաթիվ կարևոր խնդիրների լուծմանը»,- նշել է Պապոյանը:  

Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։ 

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը Գերմանիայից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն. Պապոյան