Արտաշատ համայնքին է վերադարձվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան շենքը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Արտաշատ համայնքին է վերադարձվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան շենքը

Արտաշատ համայնքին է վերադարձվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան շենքը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Կառավարության՝ 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ Արարատի մարզի Նարեկ գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցված՝ Նարեկ համայնքի Դավիթ Բեկի փողոցի 2/1 հասցեում գտնվող մշակույթի տան օտարման վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նարեկ համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն, համայնքի մշակույթի տան օտարման հիմքերի բացակայության պայմաններում, պաշտոնական շրջանառության ենթակա՝ 2013 թվականի փետրվարի 22-ի որոշման մեջ ներառել է կեղծ տվյալ՝ մշակույթի տան օգտագործման նպատակը փոխելով հասարակական սպասարկման օբյեկտի: Այնուհետև, շուրջ 13 միլիոն 411 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 257 քմ մակերեսով մշակույթի տունը և դրանով ծանրաբեռնված 900 քմ հողատարածքը, ձևական աճուրդի եղանակով, 2017 թվականի նոյեմբերի 27-ին 2 միլիոն 420 հազար դրամով Գ.Հ.-ն օտարել է իր կնոջը:

Դատախազը, իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, ներկայացրել է հանցանքի մասին հաղորդում. Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը անցնելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև դատախազի կողմից Արտաշատ համայնքի ավագանուն հասցեագրված միջնորդագրի հիման վրա՝ Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկի փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Արտաշատ համայնքին է վերադարձվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան շենքը