Մենք կարող էինք երկրորդ Գազա դառնալ. Ալեն Սիմոնյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մենք կարող էինք երկրորդ Գազա դառնալ. Ալեն Սիմոնյան

Մենք կարող էինք երկրորդ Գազա դառնալ. Ալեն Սիմոնյան

Կա՞ մարդ, որը հիմա կարող է հայտարարել, որ ապահովում է հայ մարդու վերադարձ Ղարաբաղի որևիցե բնակավայր: Մեծ-մեծ խոսելով չէ: Կենացներ ասելով չէ: Բնական է, որ ինչ-որ ժամանակ անց ինչ-որ մարդիկ, երբ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ, միգուցե իրենց տներում ապրել, եթե այդ հնարավորությունները լինեն: Բայց հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, որ ուզում են գնալ, Հայաստանի իշխանություններն ասում են՝ չէ՛, մի՛ գնացեք, դե՞մ ենք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացմանը:

Դիտարկմանը, թե ինչպես եղավ Գազայի դեպքում՝ միջազգային հանրությունը հավաքվեց և որոշեց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ լավ օրինակ բերեցիք. «Այո՛, միջազգային հանրությունը հավաքվեց, և Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում: Շատ լավ օրինակ բերեցիք: Ամեն օր, ամեն Աստծո օր: Դա լավագույն օրինակն է: Ուրեմն մեծ-մեծ խոսացող անձինք, իբր մեկնաբանները (ով ինտերնետի մուտք ունի, համարում է, որ քաղաքական մեկնաբան է), որ մեծ-մեծ խոսում են, ասենք՝ մենք կարող էինք երկրորդ Գազան դառնալ... Կդնեին, Գազայի կվերածեին այդ տարածքը»:

Անդրադառնալով Հայաստանի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլերին և դրա տված արդյունքներին՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Երբ դու ամրագոտին մեքենայի մեջ գցում ես, ամենևին չի նշանակում, որ եթե վթարի ենթարկվես, ողջ կմնաս, բայց դա հնարավորությունը քչացնում է: Մենք ամրագոտին գցել ենք և շարունակելու ենք տարբեր ամրագոտիներ գցել ՀՀ անվտանգության համար: Գալ ասել, որ ամրագոտին գցել ես, բայց մեր հարևանն ամրագոտիով մահացավ, լո՞ւրջ խոսակցություն է»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Մենք կարող էինք երկրորդ Գազա դառնալ. Ալեն Սիմոնյան