Եթե իսկապես գործարան եք ուզում կառուցել՝ կառուցեք։ Ո՞վ է խանգարում։ Գործարան կառուցելու համար իշխանության գալ պետք չէ. Գալջյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե իսկապես գործարան եք ուզում կառուցել՝ կառուցեք։ Ո՞վ է խանգարում։ Գործարան կառուցելու համար իշխանության գալ պետք չէ. Գալջյան

Եթե իսկապես գործարան եք ուզում կառուցել՝ կառուցեք։ Ո՞վ է խանգարում։ Գործարան կառուցելու համար իշխանության գալ պետք չէ.
Գալջյան

Երևանի ավագանու անդամ Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն հայտարարություններին, ըստ որոնց՝ նախ պետք է կառուցել գործարաններ, հետո նոր՝ դպրոցներ ու մանկապարտեզներ։

«Ձևականները հայտարարում են, թե պետք է նախ գործարաններ կառուցել, հետո նոր՝ դպրոցներ ու մանկապարտեզներ։ Սակայն ուզում եմ հասկանալ՝ այդքան խոշոր բիզնեսներ ղեկավարող մարդիկ իրո՞ք չգիտեն, որ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանը անցել է շուկայական տնտեսության։ Այս պայմաններում արտադրությունը ստեղծվում է ոչ թե պետության, այլ մասնավոր հատվածի կողմից, իսկ պետության դերը այլ է․ այն չի զբաղվում բիզնեսով, այլ կարգավորում է օրենսդրական դաշտը՝ ստեղծելով բարենպաստ բիզնես միջավայր, սահմանելով հարկային քաղաքականություն և տրամադրում որոշ արտոնություններ։ Տնտեսագիտության մեջ այս մոտեցումը հայտնի է որպես նեոլիբերալ տնտեսական մոդել:

Այստեղ մի պարզ հարց է ծագում․ Եթե իսկապես գործարան եք ուզում կառուցել՝ կառուցեք։ Ո՞վ է խանգարում։ Գործարան կառուցելու համար իշխանության գալ պետք չէ»:

Նա անդրադարձել է նաև կրկեսի շենքի երկարաձգված կառուցման հարցին՝ նշելով․

«Հետաքրքիր է նաև նրանց բացատրությունը կրկեսի շենքի կառուցման երկարաձգման վերաբերյալ․ ասում են՝ խնդիրը շինարարության մեջ չէր, այլ «ճիշտ բիզնես մոդել» գտնելու։ Փաստորեն, նրանք տասներեք տարի զբաղված են եղել կրկեսի բիզնես մոդելը հաշվարկելով և հաջողել են այն հաշվարկել հենց այն պահին, երբ մտան քաղաքական դաշտ»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Եթե իսկապես գործարան եք ուզում կառուցել՝ կառուցեք։ Ո՞վ է խանգարում։ Գործարան կառուցելու համար իշխանության գալ պետք չէ. Գալջյան