Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. այդ նպատակով Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. այդ նպատակով Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց

Առաջարկվում է ՀՀ սեփականություն հանդիսացող՝ Վանաձոր քաղաքի Թա­տերական փողոցի 1/1 սպայի տուն հասցեում գտնվող 2214․05 քառ. մետր ընդհա­­նուր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտա­գործման ու սպասարկման համար հատկացված հո­ղա­մասը նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամին» «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն» հիմնելու նպատակով։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 30-ի նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Հիմնադրամը առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 մլրդ 800 մլն դրամի ներդրում իրականացնել այս տարածքում»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ քանի՞ Թումո կենտրոն կա Հայաստանում և Հայաստանից դուրս: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախ հիշեցրեց՝ 2011 թվականից է գործում կենտրոնը, և որ այս պահին ՀՀ տարածքում կա 6 կենտրոն, Վանաձորինը 7-րդն է:

Թումո կենտրոններից բացի՝ կան նաև 40 Թումո-տուփեր՝ ավելի փոքր կենտրոններ: Բոլոր կենտրոններում երեխաներն անվճար են սովորում: Ընդհանուր շահառուների թիվն այս պահին 21 հազար է, շրջանավարտների թիվը՝ մոտ 1000:

«Այս պահին Թումո կենտրոններ գործում են նաև Ֆրանսիայում, Ալբանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Արգենտինայում և ԱՄՆ-ում, և պլանների մեջ է, որ առաջիկայում բացվեն նաև այլ երկրներում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ վերջինը բացվել է Տոկիոյում:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. այդ նպատակով Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց