Որոշ գործող վարկային գծերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են շուրջ 15.3 մլն դոլարի չափով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Որոշ գործող վարկային գծերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են շուրջ 15.3 մլն դոլարի չափով

Որոշ գործող վարկային գծերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են շուրջ 15.3 մլն դոլարի չափով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում շարունակում է փաստերի հրաարակումը: 

«2025թ. հուլիս ամսվա վերջերին՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի նախաձեռնման ու ժամանակավոր կառավարչի նշանակման պահին, ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորությունները միջազգային և տեղական բանկերին, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի գծով (ներառյալ հաշվեգրված տոկոսները) կազմում էին շուրջ 396.8 մլն ԱՄՆ դոլար (մոտ 152.3 մլրդ ՀՀ դրամ): 

2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից շուրջ երկու ամիս անց, Ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման, ուռճացված ծախսերի կրճատման, գնումների մրցակցայնության ապահովման և այլ գործոնների լավարկման շնորհիվ ՀԷՑ-ի պարտավորությունները՝ որոշ գործող վարկային գծերի վաղաժամկետ մարումների արդյունքում, նվազել են շուրջ 15.3 մլն ԱՄՆ դոլարի (մոտ 6.3 մլրդ ՀՀ դրամ) չափով և կազմել ընդհանուրը՝ 381.5 մլն ԱՄՆ դոլար (մոտ 146.0 մլրդ ՀՀ դրամ)»,- գրել է Պետրոսյանը:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Որոշ գործող վարկային գծերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են շուրջ 15.3 մլն դոլարի չափով