Ալեն Սիմոնյանը՝ Վաշինգտոնի հռչակագրի, խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը՝ Վաշինգտոնի հռչակագրի, խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության մասին

Ալեն Սիմոնյանը՝ Վաշինգտոնի հռչակագրի, խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության մասին

Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություններին։

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել, ինչի վկայությունն է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը։ Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են նաև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ 

«Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր․ Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»,– նշեց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ։

«TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը։ Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջև»,-ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը նաև նշեց, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը, որը, ըստ նրա, կարող է նոր խթան դառնալ տարածաշրջանային կայունության և փոխշահավետ համագործակցության համար։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ալեն Սիմոնյանը՝ Վաշինգտոնի հռչակագրի, խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության մասին