ՀԷՑ-ում բացահայտվել է շուրջ 727 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հավելագրում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՀԷՑ-ում բացահայտվել է շուրջ 727 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հավելագրում

ՀԷՑ-ում բացահայտվել է շուրջ 727 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հավելագրում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727 հազար կՎտ/ժ քանակի էլեկտրաէներգիայի հավելագրում ցանցի սեփական կարիքների համար նախատեսված էլեկտրաէներգիայի հաշվառման հաշվիչների վրա:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, նշելով՝ ըստ պատասխանատու աշխատակիցների՝ հավելագրումն իրականացվել է «անմիջական վերադասի» ուղիղ ցուցումով։

«Իսկ թե ի՞նչ նպատակ են հետապնդել՝ այդ հերթական «մեքենայությունն» «իրենց ձևով մոգոնելիս» և կյանքի կոչելիս՝ թողնում եմ ձեր երևակայությանը. ինքս կարող եմ ենթադրել իհարկե, բայց և վստահ եմ՝ նախաքննական մարմինները կգտնեն բոլոր այս և մյուս՝ նմանատիպ հարցերի պատասխանները։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է՝ ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում իրականացվող թիրախային վերահսկողության և հասցեական ստուգումների արդյունքերով մինչև օրս բացահայտվել են տասնյակ հազարավոր կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման հետ կապված բազմաբնույթ իրավախախտումներ եւ մեքենայություններ:

«Այդ թվում՝ սպառված էլեկտրաէներգիայի հավելագրումներ՝ ֆիզիկական անձ սպառողների հաշվին, բյուջետային հիմնարկների հաշվին, տնտեսվարող սուբյեկտների հաշվին և այլն: Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և բաշխիչ ցանց հետ մղված էլեկտրաէներգիայի թերգրանցումներ։ Բաշխիչ ցանցում առկա իրական տեխնիկական կորուստների «արհեստական» նվազեցում և խեղաթյուրված (կեղծված) տվյալների փաստաթղթավորում և այլն»,- նշել է նա:

ՀԷՑ-ի դեմ 2025 թվականի հուլիսի 18-ին վարչական վարույթ է հարուցվել՝ ուսումնասիրելու էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերը։ Նույն օրը, ՀԾԿՀ նախագահի կողմից, Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ: 

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացի շրջանակներում, ինչի անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր» ընկերությունների խումբն է։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ՀԷՑ-ում բացահայտվել է շուրջ 727 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի հավելագրում