ՊԵԿ-ի առաքելությունն է ապահովել արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. Էդուարդ Հակոբյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՊԵԿ-ի առաքելությունն է ապահովել արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. Էդուարդ Հակոբյան

ՊԵԿ-ի առաքելությունն է ապահովել արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. Էդուարդ Հակոբյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները՝ անդրադառնալով պետական բյուջեի եկամուտներին եւ ծախսերին, ինչպես նաեւ արդյունքային ցուցանիշներին:

Ներկայացնելով հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ դրանք ոգեւորիչ ու տպավորիչ են: Նա տեղեկացրել է, որ նշյալ ամիսներին եղել են 2 տրիլիոն 13 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք 14 տոկոսով ավելի են նախորդ տարվանից:

ՊԵԿ նախագահի խոսքով 2025 թվականին սպասվում են 2 տրիլիոն 690 մլրդ հարկային եկամուտներ, որոնք 300 մլրդ դրամով ավելի են 2024 թվականից:

Խոսելով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշից՝ զեկուցողն ընդգծել է, որ այս տարի էական բարելավվում է լինելու՝ գերազանցելով նույնիսկ 2023 թվականի արդյունքները՝ հասնելով 24,5 տոկոս: Նա նշել է, որ վերոնշյալ միտումները կպահպանվեն նաեւ 2026 թվականին:

ՊԵԿ-ի ընթացիկ ծախսերը 2026 թվականին 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ աճել են 4 մլրդ-ով եւ կազմում են 36 մլրդ դրամ: Աճի մեծ մասը, ըստ զեկուցողի, ուղղված է հիպոտեկային վարկերի գծով տոկոսների գումարի վերադարձին:

Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները` կոմիտեի նախագահը նշել է, որ մաքսային եւ հարկային վարչարարության բարեփոխումները շարունակական են լինելու` առավել հարմարավետ համակարգեր ստեղծելու նպատակադրմամբ:

Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաեւ ՊԵԿ-ի նոր առաքելությունն ու տեսլականը, որը հասցրել են արդեն ձեւակերպել եւ որի հիմքում հայեցակարգային հարցերն են: Դրանք վերաբերում են պետության եւ ՊԵԿ-ի դերի վերաիմաստավորմանը:

Անդրադառնալով առաքելությանը՝ նշվել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն է ապահովել արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը, իսկ տեսլականն արդեն վերաբերում է ապագային:

ՊԵԿ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ՊԵԿ-ի առաքելությունն է ապահովել արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. Էդուարդ Հակոբյան