ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է տրամադրելու նոր ուղղություններով ավիաչվերթների համար. Խուդաթյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է տրամադրելու նոր ուղղություններով ավիաչվերթների համար. Խուդաթյան

ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է տրամադրելու նոր ուղղություններով ավիաչվերթների համար. Խուդաթյան

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականին պետական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից դեպի Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ փոխադրումներ կիրականացնեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

Ավիացիայի բնագավառի համար 2026-ին պետական բյուջեից նախատեսվել է 3.6 մլրդ դրամ:  

«Այս տարի առաջին անգամ պետական բյուջեի շրջանակում  նախատեսվում է պետական աջակցություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն ուղևորներին նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ»,-ասաց նախարարը: 

Խուդաթյանը պարզաբանեց՝ խոսքն այն ավիաընկերությունների մասին է, որոնք այն ընթացքում կբազավորվեն «Զվարթնոց» կամ «Շիրակ» օդանավակայաններում: 

Շուրջ 3 մլրդ դրամ նախատեսված է սուբսիդավորում իրականացնելու համար:  

«Այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում և նոր ուղղություններից ուղևորափոխադրում կիրականացնեն դեպի Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններ՝ պայմանով, որ առնվազն 1 նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, ապա 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորների տեղափոխումը դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կսուբսիդավորվի 20 հազար դրամ և դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամ»,-ասաց Խուդաթյանը:

Նախարարը նշեց, որ ծրագիրը բաց է բոլոր ավիաընկերությունների համար, որոնք կկատարեն պայմանները: Նա ուրախությամբ նշեց, որ միջազգային Wizz Air-ն արդեն բազավորվել է «Զվարթնոց» օդանավակայանում:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է տրամադրելու նոր ուղղություններով ավիաչվերթների համար. Խուդաթյան