Այս տարի 211 հազար տոննա խաղող է մթերվել, անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա. Պապոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Այս տարի 211 հազար տոննա խաղող է մթերվել, անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա. Պապոյան

Խաղողի ամբողջ սորտերը մթերված են, և այս պահի դրությամբ, ըստ օպերատիվ տվյալների, որոնք ստանում ենք (կարող է որոշակի, մի փոքր ճշգրտում լինել), 211 հազար տոննա մթերվել է: Ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164 հազար 200 տոննա: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 23-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մի փոքր «Արենի» սորտի խաղող է մնացել, և վերջին օրերին խաղողի՝ սեղանի սորտեր կան, որոնք շուկայի համար պատշաճ տեսքի և որակի չեն, և ֆերմերները դրանք ևս մթերում են, և մթերողները մեծ պատրաստակամությամբ դա են մթերում: Դրանով է պայմանավորված, որ մթերումը մեր հաշվարկներից ավելի է, այսինքն՝ բերում են նաև վերջին մնացորդները»:

«Բայց պետք է նշել, որ մթերումը մինչև հիմա պատշաճ գնացել է, հիմնականում ավարտել ենք, մնացել է 2-3 մթերող, առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտենք,- ասաց նա և հավելեց,- Կարող ենք ասել, որ 99 տոկոսը մթերել ենք: Մաքսիմում կարող է մի 1000-2000 տոննա մնացած լինել, այն էլ իմ ասած դեպքն է, այսինքն՝ «Արենի» է կամ խաղողի սեղանի սորտեր»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ խաղողի ոլորտում խորքային փոփոխություններ են տեղի ունենում. «Չեն կարող այդ փոփոխությունները կասեցնել, կանգնեցնել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունն ադապտացվի այդ փոփոխություններին»:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Այս տարի 211 հազար տոննա խաղող է մթերվել, անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա. Պապոյան