2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222 հազար աշխատատեղ. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222 հազար աշխատատեղ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց աշխատատեղերի նոր վիճակագրությունը։

«2025 թվականի սեպտեմբերի դրությամբ առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված և աշխատատեղերով աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 հազարի սահմանը։ Պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել. սեպտեմբերի դրությամբ այն կազմել է 805687։ 

Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցված աշխատատեղերը ավելի են 37140-ով կամ 4.8 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 222912-ով կամ 38 տոկոսով։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222 հազար աշխատավարձով ապահովված աշխատատեղեր»,- նշեց վարչապետը։

«2018 թվականից հետո մենք Հայաստանում եկամտային հարկը էականորեն իջեցրել ենք։ Եռահարկ եկամտային հարկը, որը 36 տոկոս, 26 տոկոս և 23 տոկոս էր, մենք նախ համահարկ դարձրինք, և հիմա Հայաստանում եկամտային հարկը 20 տոկոս է։ Սա նշանակում է, որ ավել տոկոսները մնացել են մարդկանց մոտ, և մեր բոլոր տնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում տնտեսությունում փող կա, հետևաբար արդեն աշխատուժի, անհատի, փոքր և միջին բիզնեսի կարողություններից է նաև մեծապես կախված, թե այդ փողի շրջանառությունից ինչ հատված են մարդիկ կարողանում վերցնել։ Այստեղ է աշխատանքի արդյունավետությունը, բիզնեսի կազմակերպման արդյունավետությունը, կրթությունը, անձի կարողությունների շարունակական զարգացումը և այսպես շարունակ, բնականաբար, նաև մեր քաղաքականությունները: Բայց մեր քաղաքականությունները ցույց են տալիս, որ դրանք զարգացմանը նպաստող  քաղաքականություն են, հակառակ դեպքում՝ այս զարգացումը որտեղի՞ց, տնտեսական աճը որտեղի՞ց: Ընդ որում՝ ամեն անգամ, երբ Հայաստանում տնտեսական աճը տեղի է ունենում, էլի փորձ է արվում կապել ինչ-որ արտաքին գործոնների հետ, դրանք գալիս-գնում են, տնտեսական աճը մնում է: Նշանակում է՝ այնուամենայնիվ, ինչ-որ ֆունդամենտալ գործոն կա, որ տնտեսական աճի կայունությունը պահում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ ամենաշատ մասնաբաժինն ավելացել է 500 հազարից 2 մլն դրամ աշխատավարձի հատվածում։

«12603 աշխատատեղով ավելացել է. եթե անցյալ տարի եղել է 85072, այս տարի դարձել է 97675, 14.8 տոկոս աճ; 7.6-ով աճել է 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը, 8.5 տոկոսով աճել է՝ 150 հազարից 500 հազար։ 

Եթե անցյալ տարի 500 հազարից 2 մլն ստացողները կազմում էին 11.1 տոկոսը մեր աշխատավարձ ստացողների, այս տարի արդեն՝ 12.1 տոկոսը, այսինքն՝ 500 հազարից 2 մլն աշխատավարձ ստացողների մասնաբաժինն ավելացել է 1 տկոսային կետով, և 2 մլն-ից ավելի ստացողները եթե անցած տարի 1.3 տոկոս էին, այս տարի 1.4 տոկոս են. այսինքն՝ դրական զարգացումներ այստեղ կան»,- ասաց Պապոյանը։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222 հազար աշխատատեղ. Փաշինյան