Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից. Ռուբինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից. Ռուբինյան

Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից. Ռուբինյան

Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 22-ի նիստին հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին, թե ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով և մտնելու է Իջևան, այլ գալու է հասնելու է Վրաստան և Վրաստանով մտնելու է Հայաստան: Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը կարծիք էր հայտնել, թե դիվերսիֆիկացման արդյունքում կարելի էր ցորեն ներկրել նաև Ուկրաինայից, Ռուսաստանից, և Վրաստանի տարածքով այն նույնպես կմտներ Հայաստան:  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշել էր, թե ընդդիմադիրների պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումը. «Դա ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը»:

Այս դիտարկումներին Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Իջևանի երկաթգիծը չի գործում: Գոյություն չունեցող երկաթգծով անհնար է բան ներկրել: Մեղրիի երկաթգիծն էլ քանդված է: Ձեր իշխանության օրոք Մեղրիի երկաթգիծը քանդել են, մետալալոմ են արել»:

Խաչատրյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրների պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումը, Ռուբինյանը պատասխանեց. «Մենք ոչ միայն կողմ ենք, որ միաժամանակյա բացվեն, այլև եթե մինչև դա կարող են մեզ համար բաներ բացվել, թող բացվեն: Վա՞տ է, հա՞: Վա՞տ է, որ մեզ համար ոչ միաժամանակյա, բայց բան է բացվում»:

Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի մեկ այլ դիտարկման, թե նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, Ռուբինյանը պատասխանեց. «Ասում եք՝ նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին: Լա՛վ, որ մեջբերում եք դասականին, շա՛տ լավ, մի հատ կկողմնորոշվեք: Ադրբեջանից հնչում է ապակառուցողական, թշնամական հայտարարություն, ասում եք՝ ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է, քանի որ Ադրբեջանից հնչում են ռազմատենչ հայտարարություններ: Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք՝ սա այն պատճառով է, որ նվաճողը սիրում է խաղաղություն: Այսինքն՝ ձեզ գոհացնելու ձև չկա՞, թե՞ կա, ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, կողմ ըլլալով դեմ ըլլալն է [ձերը]»:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից. Ռուբինյան