«ՀԷՑ»-ում կցորդիչների ձեռքբերման մրցութային հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, ճանաչվել է հաղթող ընկերությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

«ՀԷՑ»-ում կցորդիչների ձեռքբերման մրցութային հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, ճանաչվել է հաղթող ընկերությունը

«ՀԷՑ»-ում կցորդիչների ձեռքբերման մրցութային հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, ճանաչվել է հաղթող ընկերությունը

Հոկտեմբերի 20-ին «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել ընկերության կարիքների համար բարձր և ցածր լարման 7 տեսակի՝ շուրջ 2500 հատ կցորդիչների  ձեռքբերման նպատակով մրցութային հանձնաժողովի նիստ՝ որի շրջանակներում ամփոփվել են փորձագիտական խմբի եզրակացության արդյունքները, քննարկվել ստացված գնային առաջարկները և հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է մրցույթի հաղթող ընկերությունը: Այս մասին հայտնել է «ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

«Համաձայն առաջին՝ գնանշման փուլի արդյունքների այս մրցութային գործընթացի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած ընկերությունների թիվը վեցն էր, 2-րդ փուլով՝ տեխ. բնութագրերի տրամադրումից հետո Ընկերությանը գնային առաջարկ են ներկայացրել թվով երկու ընկերություններ, իսկ արդեն 3-րդ փուլին՝ բուն գնման մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել հինգ ընկերություններ:

Մրցութային հանձնաժողովի կողմից ստացված գնային առաջարկների դիտարկման արդյունքում պարզվել է, որ մասնակից ընկերությունների կողմից ներկայացված նվազագույն գնային առաջարկը կազմում է 76,012,000.00 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), իսկ առավելագույն գնառաջարկը՝ 109,898,000.00  ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):

Նիստի ընթացքում մրցութային հանձնաժողովի կողմից մասնակիցներին առաջարկվեց իրականացնել վերասակարկություն, որի արդյունքում հաղթող ճանաչվեց նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը՝ առաջարկելով 58,500,000.00 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ) ընդհանուր արժեք:

Արձանագրենք, որ 2025թվականի համար «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից հաստատված գնումների տարեկան պլանով այս գնման առարկաների ձեռքբերման համար նախատեսված էին 128,877,000.00 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ) ֆինանսական միջոցներ:

Հատկանշական է, որ «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո, ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների թափանցիկ, ներառական և բաց մրցութային եղանակով իրականացնելու միջոցով միայն այս գնման առարկայի դեպքում Ընկերությունը խնայել է ավելի քան 70,000,000.00 ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ:

Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության այս և մյուս մրցութային գնման գործընթացներում մասնակցության պատրաստակամություն հայտնած և ներգրավված տնտեսավարողներին, ովքեր ազատ մրցակցային պայմաններում առաջարկում են լավագույն գին/որակ հարաբերակցություն՝  դրանով խթանելով ոլորտի տնտեսական ակտիվացմանն ու որպես դրա արդյունք՝ անխուսափելի զարգացմանը»,- ասվում է ՀԷՑ-ի հաղորդագրության մեջ:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. «ՀԷՑ»-ում կցորդիչների ձեռքբերման մրցութային հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, ճանաչվել է հաղթող ընկերությունը