Հիփոթեքի, անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրերը կկնքվեն նաև էլեկտրոնային տարբերակով՝ առանց նոտարի վավերացման. նախագիծ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հիփոթեքի, անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրերը կկնքվեն նաև էլեկտրոնային տարբերակով՝ առանց նոտարի վավերացման. նախագիծ

Նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկում ենք էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, եթե խոսքը վերաբերում է խառը պայմանագրերին, այսինքն՝ կա հիփոթեքի և անշարժ գույքի ձեռքբերման կամ գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր, ընդ որում՝ երբ կողմերից մեկը բանկն է կամ վարկային կազմակերպությունը: Այս նախագծով հնարավորություն ենք ընձեռում դրանք կնքելու առանց նոտարական կարգով վավերացման: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստին ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:

«Քաղաքացին, այսինքն՝ գույքը ձեռք բերողը, կազմակերպությունը, վարկային կազմակերպությունը կամ բանկը, որը ֆինանսավորում է գործարքը, և կառուցապատողը կամ այն անձը, որն օտարում է անշարժ գույքը, էլեկտրոնային հարթակում կնքում են խառը պայմանագիր, որի օրինակելի ձևը կսահմանվի Կառավարության որոշմամբ, և այդ պայմանագրի դեպքում նոտարական կարգով պարտադիր վավերացում չի պահանջվելու:

Ընդ որում՝ այս պայմանագրերի կնքման արդյունքում արդեն պետական գրանցման դիմումները ներկայացվելու են համապատասխանաբար բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից, որոնք Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում լինելու են հաշվառված, որը կսահմանվի կառավարության որոշմամբ»,- ասաց նա:

Նանե Ղազարյանը պարզաբանեց՝ խոսքը իմպերատիվ կարգավորման մասին չէ, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին կցանկանա իր գործարքը կնքել նոտարական վավերացմամբ, ապա քաղաքացին այս գործարքի արդյունքում չի զրկվում այդ հնարավորությունից, ուղղակի ունենում է ընտրության հնարավորություն՝ կնքելու պայմանագիրը կա՛մ Կառավարության սահմանած տիպային ձևով՝ առանց նոտարական վավերացման, կա՛մ գնալ նոտար և ունենալ նոտարական վավերացմամբ պայմանագիր:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Հիփոթեքի, անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրերը կկնքվեն նաև էլեկտրոնային տարբերակով՝ առանց նոտարի վավերացման. նախագիծ