«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 5 տարվա բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն եվրո, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 5 տարվա բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն եվրո, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 5 տարվա բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն եվրո, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ

Սյունիքում իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով կազմակերպված մեդիատուրի շրջանակներում այս մասին տեղեկացրեցին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից՝ հավելելով, որ նշված գումարը ներառում է ինչպես արդեն տրամադրված, այնպես էլ ծրագրված միջոցները։ 

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը նախագծերի և նախաձեռնությունների համախումբ է՝ Սյունիքի կայուն սոցիալ- տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստելու նպատակով։ 

Հիմնական նպատակներից են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավումը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնումը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառումը և կենսաբազմազանության պահպանությունը, կայուն օգտագործումն ու վերականգնումը:

Ծրագրերն իրականացնող կազմակերպությունների տրամադրած տվյալների համաձայն՝ Սյունիքում միայն անցած տարի ստեղծվել կամ պահպանվել է 52 աշխատատեղ (2023 թվականից` ընդհանուր 95), ստեղծվել է 20 նոր ՓՄՁ և ստարտափ (2023 թվականից՝ ընդհանուր 56), աջակցություն է ստացել 80 ՓՄՁ և այլ բիզնես (2023 թվականից՝ ընդհանուր 123), իրականացված մասնագիտական կրթության և հմտությունների զարգացման ծրագրերից օգտվել է 3204 մարդ (2023 թվականից՝ ընդհանուր 3363), ներդրվել է 10 նոր կամ բարելավված տեղական ծառայություն (2023 թվականից՝ ընդհանուր 23), աջակցություն է ստացել 48 նոր կրթական նախաձեռնություն (2023 թվականից՝ ընդհանուր 68), վերակառուցվել կամ վերականգնվել է 22 համայնքային ենթակառուցվածք (2023 թվականից՝ ընդհանուր 56), էներգաարդյունավետ լուծումներ են կիրառել 281 տնային տնտեսություն, աջակցություն են ստացել 2891 ֆերմեր (2023 թվականից՝ ընդհանուր 3101), կայուն կերպով կառավարվում է 884.47 հեկտար գյուղատնտեսական հողատարածք և 15 բնական ռեսուրս (2023 թվականից՝ ընդհանուր 38), բարելավված սոցիալական ենթակառուցվածքներից և ծառայություններից օգտվել է 24 հազար 237 մարդ (2023 թվականից՝ ընդհանուր 26,373):

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրներ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել ՀՀ Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 5 տարվա բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն եվրո, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 5 տարվա բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն եվրո, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 5 տարվա բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն եվրո, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ