Աննախադեպ. Ռոմանոս Պետրոսյանը թերգրանցումների փաստեր է հրապարակել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Աննախադեպ. Ռոմանոս Պետրոսյանը թերգրանցումների փաստեր է հրապարակել

Աննախադեպ. Ռոմանոս Պետրոսյանը թերգրանցումների փաստեր է հրապարակել

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Աննախադեպ.

ՀԷՑ-ի միայն մեկ մասնաճյուղի երկու տարբեր ցանցերում արձանագրվել են Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և Բաշխիչ ցանց հետ մղված (ՀԷՑ-ին մատակարարված) էլեկտրաէներգիայի քանակի՝ ավելի քան 1մլն կՎտ.ժ թերգրանցումներ։

ՀԷՑ-ի մասնաճյուղերում իրականացվող համալիր ստուգումների և թիրախային վերահսկողության արդյունքում միայն «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլցանցում արձանագրվել են ավելի քան 817 հազար կՎտ.ժ արտադրված և բաշխիչ ցանց հետ մղված քանակի էլեկտրաէներգիայի թերգրանցումների փաստեր, որի բացահայտման հետևանքով ս/թ. սեպտեմբեր ամսվա փաստացի կորուստների ցուցանիշը տվյալ ցանցում կտրուկ աճել է 11,14%-ով՝ հասնելով 18,93%-ի (օգոստոս ամսվա փաստացի կորուստները՝ 7,79%):

Հատկանշական է, որ անցյալ տարվա նույն ամսվա համար սահմանված առաջադրանքը և «փաստացի» գույքագրված կորուստները հաշվետվություններում բացարձակ նույնական են արտացոլված՝ 7,31%, ինչը սահմանված հարգով ներկայացվել է նաև ՀԾԿՀ-ին՝ ըստ հաստատված ժամանակացույցի։

Թերգրանցումների փաստերն առնչվում են շուրջ 769 սպառող սուբյեկտների (ֆիզիկական եւ իրավաբանական անձինք), որոնց ՀԷՑ-ն արդեն իսկ ս/թ. մայիսի 1-ի դրությամբ վճարել է բաշխիչ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դրական փոխհոսքերի մնացորդը, որպես հատուցում՝ տարեկան նվազագույն գնով, այն է՝ մոտ 13,17 ՀՀ դրամ, սակայն այս պարագայում, քանի որ գործնականում հնարավոր չէ պարզել, թե թերգրանցված քանակներն ինչ ժամանակամիջոցում են արտադրվել և հետ մղվել բաշխիչ ցանց (մինչև մայիսի 1-ը, թե՞ դրանից հետո), ուստի ձևավորված 817,181 կՎտ.ժամ կուտակումը հետագայում վերոնշյալ սպառողների կողմից մարելու դեպքում ՀԷՑ-ն անխուսափելիորեն կրելու է առանձնապես խոշոր ծավալի վնասներ։

Արձանագրված փաստերի առթիվ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի կողմից հաղորդում է ներկայացնել Գլխավոր դատախազություն, ինչպես նաև համապատասխան գրություն է հասցեագրվել ՀԾԿՀ նախագահին վերոնշյալ արձանագրումներն իրացնելու նախաձեռնված վարչական վարույթի շրջանակներում։

ՀԷՑ-ի մի շարք այլ մասնաճյուղերում և էլցանցերում թիրախային վերահսկողական գործողություններն ու ստուգումները շարունակվում են։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Աննախադեպ. Ռոմանոս Պետրոսյանը թերգրանցումների փաստեր է հրապարակել