Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս 1 տարով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս 1 տարով

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս 1 տարով

Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարել՝ էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար ԱԱՀ-ից ազատման գործող արտոնությունը երկարաձգելով ևս 1 տարով: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 16-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարը հիշեցրեց՝ էլեկտրական շարժիչով վերոնշյալ տրանսպորտային միջոցները մինչև 2026-ի հունվարի 1-ը ազատված են ԱԱՀ-ից, և որ այս արտոնությունը գործում է 2019-ից:

«Հաշվի առնելով վերջինիս դրական արդյունքները՝ նպատակահարմար է այն երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ էլեկտրական տրանսպորտային միջոցների՝ երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն:

Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի որոշման՝ ՀՀ-ն 2022-ին ունեցել է 7000 միավոր, 2023, 2024, 2025 թվականների համար՝ տարեկան 8000 միավոր էլեկտական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում»,- ասաց նա:

ԱԱՀ-ի և մաքսատուրքերի ազատման արդյունքում, ըստ նախարարի, աճել են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ Հայաստան ներմուծման ծավալները: Այսպես, 2023-ին ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր, ինչը 2022 թվականի համեմատությամբ աճել է 75 տոկոսով, 2024-ին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 2023-ի համեմատությամբ աճել է 22 տոկոսով: Համեմատության համար նշեց, որ 2019-ի համեմատ 2024-ի համար կազմել է 17,6 անգամ:

«Միաժամանակ հարկ է նշել, որ տարեսկզբից մինչև հոկտեմբերի 14-ը, համաձայն ՊԵԿ-ի տեղեկատվության, ՀՀ է ներմուծվել էլեկտրական շարժիչով 3 ավտոբուս, 14,888 միավոր մեքենա, այսինքն՝ սա նշանակում է, որ ավելի քան 3000 մեքենա է ավելի ներմուծվել անցած տարվա ընդհանուր թվի համեմատությամբ, և ևս 2634 միավոր մոտոցիկլետ և մոպեդ, ինչը նույնպես կարևոր ցուցանիշ ենք համարում:

Վերոնշյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ տրամադրված արտոնությունները նպաստել են էլեկտրական տրանսպորտի ներմուծման և կիրառման տարածմանը, ուստի նպատակահարմար է շարունակել տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ երկարաձգելով ԱԱՀ-ից ազատման ժամկետը ևս 1 տարով՝ մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը»,- ասաց նա:

Միաժամանակ առաջարկվում է այս արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների վրա, որոնք թողարկվել են 2024-ին և դրանից հետ: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն՝ երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, ինչպես նաև կանաչ տնտեսության նպատակներն իրականացնելու համար:

«Արտոնության կիրառումը կնպաստի նաև շահագործման համար անհրաժեշտ եթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ ավտոպարկի թարմացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշումն ունի նաև բնապահպանական կարևորություն, ինչը վերաբերում է ՀՀ-ի ստանձնած պարտավորությանը՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս 1 տարով