Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելուն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելուն

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելուն

Երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտադրումը եղել է Վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը եւ դրա շրջանակում ԳԴՀ-ի կողմից ՀՀ-ին տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրումը. ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը` ասել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ին կտրամադրվի 84,6 մլն եվրոյի դրամաշնորհ եւ վարկ, մեկ համաձայնագրով 69 մլն եվրո վարկ, որից 66 մլն եվրոն վարկ է եւ 3 մլն եվրոն՝ դրամաշնորհ: 15,6 մլն եվրո տեխնիկական համաձայնագրով դրամաշնորհներ կտրամադրվեն ՄՀԸ-ի (GIZ) միջոցով:

Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ վարկը կտրամադրվի երկու փուլով՝ առաջինով 26 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ, երկրորդ փուլով՝ 40 մլն եվրո վարկ եւ 1 մլն եվրո դրամաշնորհ: Գումարը կուղղվի «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի իրականացմանը:

Հարցը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելուն