Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը, Նիկոլին ձայն տվողը, Արարատից հրաժարվողը, Բաքվի բանտերում հայերի ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության․ Շարմազանով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը, Նիկոլին ձայն տվողը, Արարատից հրաժարվողը, Բաքվի բանտերում հայերի ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության․ Շարմազանով

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը, Նիկոլին ձայն տվողը, Արարատից հրաժարվողը, Բաքվի բանտերում հայերի ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության․ Շարմազանով

2018-2025թթ հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Փաստացի ու դժբախտաբար Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։ 

Ֆորմալ առումով այն կա,բայց իրականում՝ ոչ։

Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է մարշալ Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝Ֆրանսիայում/1940-1944/:

Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային,իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին. առավոտ՝ Արեւմուտքին,ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։

Մնացածը գրեթե նույնն է։

Թե առաջին եւ թե երկրորդ դեպքում ազգակործան զիջումները արդարացվում են «խաղաղության դարաշրջանով»։

Թե Պետենի Ֆրանսիայում,եւ թե Փաշինյանի Հայաստանում զվարճանքի,համերգների ու անհոգ «կայֆարիկների« պակաս չկար։

Մի կողմից անկում է ապրում ազգային պետականությունը,իսկ մյուս կողմից՝ տեսարաններ ու տեսարաններ։

Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։

Ֆրանսիացին ապացուցեց ,որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։

Ֆրանսիան հաղթեց կոլլաբորացիոնիստ Պետենին նաեւ ԽՍՀՄ,ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։

Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին,քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել ,այլ պայքարել նացիզմի եւ նրա «վեցնոց» Վիշիի ռեժիմի դեմ։

Մինչեւ «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի ,որեւէ լավ բան մի սպասեք։

Շատերը հարցնում են՝հիմա վե՞րջ։

Իհարկե՝ ոչ։

Անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է վաստակել անկախ ապրելու իրավունքը։
Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը,Նիկոլին ձայն տվողը,Արարատից հրաժարվողը,Բաքվի բանտերում հայ գերիների ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության»,-գրել է Շարմազանովը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը, Նիկոլին ձայն տվողը, Արարատից հրաժարվողը, Բաքվի բանտերում հայերի ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության․ Շարմազանով