Հանրապետության նախագահը ընդունել է իտալացի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հանրապետության նախագահը ընդունել է իտալացի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին

Հանրապետության նախագահը ընդունել է իտալացի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է իտալացի ճանաչված արվեստի քննադատ, արվեստի պատմաբան Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, որը Հայաստան էր այցելել քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ՝ դասախոսություններով հանդես գալու նպատակով։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Գալլո Մացցեոյի այցը Հայաստան՝ բարձր գնահատելով նրա գործունեությունն արվեստի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրության ոլորտում։

Նախագահը կարևորել է միջազգային փորձի և գիտելիքի փոխանակման հնարավորությունը՝ ընդգծելով, որ նման շփումները նպաստում են հայ երիտասարդության մասնագիտական աճին, աշխարհայացքի ընդլայնմանը և ստեղծարար մտածողության զարգացմանը։

Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունն ու սերը ձևավորվել են դեռ տարիներ առաջ։ Նա նշել է, որ խորապես տպավորված է հայկական արվեստի յուրահատկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ և մեր ժողովրդի պատմական դիմակայությամբ։

Խոսելով Հայաստանի ներկա օրերի մասին՝ իտալացի արվեստաբանն ընդգծել է, որ ոգևորված է մեր երկրի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերից և մաղթել խաղաղություն, զարգացում ու բարօրություն Հայաստանի ժողովրդին։

Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտելիքի փոխանցման ավանդույթների պահպանության և նորարարության կիրառման կարևորության վերաբերյալ հարցեր:

Երկուստեք ընդգծվել է, որ մշակույթը և կրթությունը մնում են զարգացման այլընտրանք չունեցող ուղիներից։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Հանրապետության նախագահը ընդունել է իտալացի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին