Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Ներկայացվել են մանրամասներ ռազմավարության նախագծի մշակման իրավական շրջանակի, հիմնական ոլորտային ուղղությունների, ռազմավարության իրականացման թիրախների, ընդհանուր և ոլորտային նպատակների, գործողությունների ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Ընդգծվել է, որ նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրության, արդյունաբերության, սպասարկման և այլ ուղղություններով:

Ակնկալվում է, որ ռազմավարությունը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, տնտեսության ռեսուրսախնայող ոլորտների կշռի ավելացմանը, կանաչ աշխատատեղերի թվի ավելացմանը, կանաչ հանրային ներդրումների և մասնավոր ներդրումների խրախուսմանը, արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը և այլն: Ընդհանուր նպատակների և գործողությունների շրջանակում նշվել է տաքսոնոմիայի՝ կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի ու միջոցառումների դասակարգման համակարգի և կանաչ տնտեսությանն անցման մշտադիտարկման և գնահատման (չափման) մեխանիզմների ներդրումը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծով առաջարկվող ուղենիշների ու առաջնահերթությունների վերաբերյալ:

Քննարկման առարկա են եղել նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների կիրառությունը խրախուսող միջոցառումները, ներկայացվել են մանրամասներ միջնաժամկետ կարգավորումների շրջանակի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է, որ միջոցառումները լինեն թիրախային, նպաստեն ոլորտում իրականացվող քաղաքականությանը, և հանձնարարականներ տվել հետագա անելիքների վերաբերյալ:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը