Երևանը չի՛ վաճառվում, ձեռքներդ ու ախորժակներեդ հեռու պահեք Երևանից. Քրիստինե Վարդանյանը՝ «մերձևիստներին» — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Երևանը չի՛ վաճառվում, ձեռքներդ ու ախորժակներեդ հեռու պահեք Երևանից. Քրիստինե Վարդանյանը՝ «մերձևիստներին»

Երևանը չի՛ վաճառվում, ձեռքներդ ու ախորժակներեդ հեռու պահեք Երևանից. Քրիստինե Վարդանյանը՝ «մերձևիստներին»

Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Սամվել Կարապետյանին և «մերձևիստներին».

«Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքներով ու գյուղերով ՉԻ՝ ՎԱՃԱՌՎՈՒՄ։
Սա այն երկիրն է, որտեղ յուրաքանչյուր մետր հող, յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր պատմական շենք թաթախված է ժողովրդի քրտինքով, ոչ թե օլիգարխիկ ախորժակներով։

Դիմում եմ Սամվել Կարապետյանին, նրա ընտանիքին և բոլոր «մերձևիստներին»՝ 
որպես Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ 
ձեռքներդ և ախորժակներդ հեռու պահեք Երևանից։

Երևանը պատկանում է այն անշահախնդիր սիրող և պաշտող մարդկանց, ոչ թե նրանց, ովքեր տարիներ շարունակ երկրի քաղաքական ու տնտեսական համակարգը վերածել են սեփական գրպանները լցնելու բիզնեսի։ 
Ինչպիսի դեմքով ու խոսույթով էլ գաք, բոլորիդ ականջների ետևից Պուտինի, Քոչարյանի, Սերժի ու Կտրիճ Ներսիսյանի դեմքերն են երևում։ Ծոծրակներդ կտեսնեք, Երևանում իշխանության գալը չեք տեսնի։

Այսօր Երևանը ունի այնպիսի իշխանություն, որը օր ու գիշեր աշխատում է՝ ձեր «քաղաքական հայրերի» թողած ավերակները մաքրելու, կոռուպցիոն ստվերները վերացնելու, քաղաքի ինքնությունը, դեմքը, արժանապատվությունն ու քաղաքակրթական փայլը վերականգնելու համար։

Մենք երբեք չենք թողնի, որ Երևանը վերածեք ձեր «գառադոկի», իսկ Հայաստանը՝ ձեր երազանքների գուբերնիայի։
Ձեզ չի հաջողվելու։
Դուք չունեք այն, ինչ անհրաժեշտ է Երևանին ու երևանցուն՝ սեր, հարգանք և պատասխանատվություն։

Փողը չի դարձնում մարդուն հայրենասեր։
Փողը չի փոխարինում արժեքներին։
Եվ փողով չի կարելի գնել քաղաքը, որի հիմքում ժողովրդի արժանապատվությունն է։
Հեռու մնացեք Երևանից։
Դուք այս քաղաքի հետ ոչ մի հոգևոր, արժեքային կամ պատմական կապ չունեք։
ԵՐևԱՆԸ ՉԻ՛ ՎԱՃԱՌՎՈՒՄ»,-գրել է ավագանու անդամը:
 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Երևանը չի՛ վաճառվում, ձեռքներդ ու ախորժակներեդ հեռու պահեք Երևանից. Քրիստինե Վարդանյանը՝ «մերձևիստներին»