Երևանի բակերը ձեզ 90-ականներ են հիշեցնում, որովհետև հենց այդ ժամանակ եք վերջին անգամ շրջել այնտեղ. Արմեն Գալջյանը՝ ընդդիմությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Երևանի բակերը ձեզ 90-ականներ են հիշեցնում, որովհետև հենց այդ ժամանակ եք վերջին անգամ շրջել այնտեղ. Արմեն Գալջյանը՝ ընդդիմությանը

Երևանի բակերը ձեզ 90-ականներ են հիշեցնում, որովհետև հենց այդ ժամանակ եք վերջին անգամ շրջել այնտեղ. Արմեն Գալջյանը՝ ընդդիմությանը

Երևանի ավագանու անդամ Արմեն Գալջյանը Երևանի ավագանու անդամ Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ընդդիմադիրների քննադատություններին, որոնք պնդել էին, թե «ավտոբուս ձեռք բերելը իրական զարգացում չէ» և «Երևանի բակերը հիշեցնում են տխուր 90-ականները»։

«Ձևականները հիմա էլ հասան Երևանի խնդիրների լուծմանը, հայտարարելով, թե «ավտոբուս ձեռք բերելը դա իրական զարգացում չէ», «որ բակերը հիշեցնում են տխուր 90-ականները»։

Գիտե՞ք ինչու եք կարծում, որ Երևանի բակերը 90-ականների տեսքն ունեն, որովհետև վերջին անգամ 90-ականներին եք շրջել Երևանի բակերով։

Գիտե՞ք ինչու եք կարծում, որ ավտոբուս ձեռք բերելը իրական զարգացում չէ, որովհետև երբեք գազելի մեջ կռացած չեք եղել ու չգիտեք, որ հարմարավետ ավտոբուսը և զարգացած տրանսպորտային համակարգը տնտեսության լուրջ խթան են՝ սկսած ժամանակի արդյունավետ կառավարումից մինչև մարդկանց հարմարավետությունը։ Որքան հարմար է  տեղաշարժվում մարդն այնքան բարձր է նրա մոտիվացիան, իսկ մոտիվացված հասարակությունը ունենում է զարգացող տնտեսություն:

ՔՊ-ն Գյումրիում 2018 թվականից հետո չի ստանձնել քաղաքային իշխանություն, բայց Երևանում չեք կարողանա կրկնել Գյումրու շոուն։ Մայրաքաղաքն ունի բավարար բյուջե՝ թե քաղաքի օրը մեծ տոնախմբությամբ նշելու, թե ավտոբուս գնելու, թե վերելակ փոխելու, թե աղբատար մեքնենաներ և աղբամաններ գնելու, թե մանկապարտեզ կառուցելու, թե ճանապարհ ու կոյուղի կառուցելու, թե տրոլեյբուս գնելու, թե բակեր բարեկարգելու, թե ֆուտբոլի դաշտեր կառուցելու, թե աշխատավարձ բարձրացնելու և մի շարք այլ խնդիրներ լուծելու համար։

Իսկ մայրաքաղաքի կենտրոնում դեռևս 2014 թվականին պետք է կառուցվեր կրկեսի նոր շենք, բայց դրա շինարարությունը շարունակվում է արդեն շուրջ 13 տարի։

Մինչև 2018 թվականը մայրաքաղաքը թողել էիք տձև վիճակում, իսկ հիմա այն ուղղակի անհամեմատելի է»,-գրել է նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Երևանի բակերը ձեզ 90-ականներ են հիշեցնում, որովհետև հենց այդ ժամանակ եք վերջին անգամ շրջել այնտեղ. Արմեն Գալջյանը՝ ընդդիմությանը