Հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված. Փաշինյանը՝ պատճառների մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված. Փաշինյանը՝ պատճառների մասին

Հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված. Փաշինյանը՝ պատճառների մասին

Հանքարդյունաբերության ոլորտի մեծագույն խնդիրներից մեկը ոլորտի իմիջն է: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Այդ մասին Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված, և մենք դրա պատճառները պետք է հասկանանք։ Չնայած այս ընթացքում մենք որոշակիորեն պատճառները հասկացել ենք, որովհետև ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել, և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք։ Եվ մենք աշխատում ենք այս խնդրի վրա»,- ասաց նա։

Այս համատեքստում Փաշինյանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը մասնաբաժին ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունեն Ամուլսարի հանքում։ Նա նաև հիշեցրեց, որ 2018-2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ պետական բյուջե կատարած վճարումների ծավալը նախորդ 7 տարիների համեմատությամբ ավելացել է շուրջ 148 տոկոսով։

«Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելացնում է պետական բյուջեի եկամուտները, սա շատ կարևոր է մարդկանց մոտ այն գիտակցումը կենդանացնելու և սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդինն է, և ժողովուրդն ու պետությունը դրանից ավելի մեծ օգուտներ են ստանում։ Ի վերջո, այդ վճարումները դառնում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, անվտանգություն և այսպես շարունակ։ Ես այս հանգամանքը շատ կարևոր եմ համարում»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ 2018 թվականից քննարկվում է Հայաստանի հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտներին, ինչը խնդիր է համարում:

«Չեմ կարող ասել, որ մենք այս ուղղությամբ ոչինչ չենք արել, բայց նաև հաստատված ավանդույթները կամ մշակույթը փոխելը հեշտ գործ չէ։ Մենք սա պետք է հասկանանք, բայց մյուս կողմից՝ պետք է նաև առերեսվենք այն խնդրի հետ, որ սա առաջնահերթություն է, որովհետև շրջակա միջավայրի նկատմամբ հոգսը շատ էական է մանավանդ հիմա, մանավանդ այս շրջանում, մանավանդ սիմվոլիկ առումով, երբ մյուս տարի Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության COP17 համաշխարհային համաժողովը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ֆորումի օրակարգում կընդգրկվեն նաև այս հարցերը:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված. Փաշինյանը՝ պատճառների մասին