Ողբերգական դեպք Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում․ հրշեջներն ու քաղաքացիները, մարելով հողամասում եղած տնակի կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ողբերգական դեպք Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում․ հրշեջներն ու քաղաքացիները, մարելով հողամասում եղած տնակի կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին

Ողբերգական դեպք Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում․ հրշեջներն ու քաղաքացիները, մարելով հողամասում եղած տնակի կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին

Այսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալեքսեյ Մկրտչյանն ու Սարգիս Խաչոյանը։

Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս պահին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ, հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու համար ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։

«Շամշյան»

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ավելի շատ նորություններ

  1. Ողբերգական դեպք Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում․ հրշեջներն ու քաղաքացիները, մարելով հողամասում եղած տնակի կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին