Հայրենասիրության խորհրդային մոդելը պետք է փոխարինվի նորով. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայրենասիրության խորհրդային մոդելը պետք է փոխարինվի նորով. Նիկոլ Փաշինյան

Հայրենասիրության խորհրդային մոդելը պետք է փոխարինվի նորով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե իր հայրենասիրության ներկայիս մոդելը ինչով է տարբերվում 2019–ի իր հայրենասիրության մոդելից և որն է 2019–ին արած իր որոշ հայտարարությունների պատճառը: 

Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովի շրջանակում: 

«Չեմ կարող մոռանալ, որ 2019թ-ին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ինչո՞ւ եմ այսօր խաղաղության բերկրանք ապրելով՝ 2019-ին արել այդ հայտարարությունը: Սա պետք է շատ կոնկրետ պատճառ ու բացատրություն ունենա: Եվ բացատրությունն իրոք շատ կոնկրետ է: Այդ արտահայտությունն արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել: Հարց է ծագում՝ ի՞նչ է, հիմա հայրենասեր չե՞մ. իհարկե հայրենասեր եմ: Բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ. ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ»,–ասաց Փաշինյանը:

Նա հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս ուրեմն լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը: Վարչապետի կարծիքով՝ պատճառը հայրենասիրության մոդելն է, հայրենասիրության բանաձևը:

«Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով: 2019–ին ես հայրենասեր էի՝ այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով: Բայց ո՞վ է հանձնարարել հայրենասիրության այդ մոդելը, ո՞վ է այն ձևավորվել: Այդ մոդելը խորհրդային կայսրության, ավելի կոնկրետ՝ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն է»,–ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ մինչև «Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունը Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940–1980–ական թվականները ձևավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի ու պիեսների վրա:  

«Ոչ մի կասկած. մեր մեծերը մեծ ջանք են դրել՝ մեր ժողովրդի իրական ձգտումների, հույզերի ու զգացմունքների հետ կապված ուղերձներ ձևակերպելու այդ գործերում: Բայց այդ ամենն ի վերջո պարփակված է եղել Խորհրդային Միության «Գլավլիտով»: «Գլավլիտը» մի կազմակերպություն էր, որը գրաքննում էր բոլոր ելույթները, թերթերի բոլոր հրապարակումները, բոլոր գրքերը, ամբողջ բովանդակությունը: Եվ այն, ինչ չէր անցնում այդ «Գլավլիտի» քավարանով, չէր հրապարակվում: Հետևաբար այդ բոլոր ստեղծագործությունները, որոնց հիման վրա ձևավորվել է հայրենասիրության մեր մոդելը, ձևավորվել են «Գլավլիտի» պայմաններում: Հետևաբար, առնվազն որոշ չափով արտահայտել են կայսրության վարած քաղաքականությունը և կառուցվել են այդ առանցքի շուրջ»,–ասաց Փաշինյանը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Հայրենասիրության խորհրդային մոդելը պետք է փոխարինվի նորով. Նիկոլ Փաշինյան