Գևորգ Պապոյանը ծանոթացավ «Վեդի-Ալկո»-ում ընթացող խաղողի մթերումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Արարատի մարզում գործող «Վեդի-Ալկո» ՍՊԸ՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին։
Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ընկերության տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին։ Այստեղ արդեն իսկ մթերվել է շուրջ 5000 տոննա խաղող, օրական մթերումների քանակը հասնում է 600 տոննայի։
Մթերման գինն ընկերությունում կազմում է 140 դրամ։
Նախարարը զրուցել է խաղողագործների հետ։ Վերջիններս նշել են, որ բերքից գոհ են, իրենց գնահատմամբ, նախորդ տարվա համեմատ այն 20-30%-ով ավելացել է, իսկ մթերումներն ընթանում են սահուն՝ առանց խոչընդոտների։
«Վեդի-Ալկո»-ն օգտվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և մթերումների աջակցության ծրագրերից, որոնց շնորհիվ կարողացել է արդիականացնել արտադրական գործընթացը:
Մանրամասները՝ հղումով։





























