Հայաստանում այս տարվա առաջին 7 ամսում իրականացվել է 293 մլրդ 301.8 մլն դրամի շինարարություն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Հայաստանում այս տարվա առաջին 7 ամսում իրականացվել է 293 մլրդ 301.8 մլն դրամի շինարարություն

Հայաստանում այս տարվա առաջին 7 ամսում իրականացվել է 293 մլրդ 301.8 մլն դրամի շինարարություն

Հայաստանում այս տարվա առաջին 7 ամսում՝ հունվար-հուլիսին իրականացվել է 293 մլրդ 301.8 մլն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 20.2 տոկոսով:

Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 46.4 տոկոսը՝ 136 մլրդ 46.3 մլն դրամի, ինչը 18.1 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Այս տարվա հունվար-հուլիսին բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալն ավելացել է 16.4 տոկոսով՝ կազմելով 73 մլրդ 345.3 մլն դրամ: Սա ընդհանուր շինարարության 25 տոկոսն է: 

Պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 24.3 տոկոսը՝ 71 մլրդ 319.2 մլն դրամի: Պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը նախորդ տարվա 7 ամսվա նկատմամբ աճել է 30.9 տոկոսով:

Համայնքների միջոցներով իրականացվել է շինարարության 4 տոկոսը՝ 11 մլրդ 736.6 մլն դրամի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 23.3 տոկոս է:

Օտարերկրյա ներդրողների միջոցոներով իրականացված շինարարության ծավալը թեև մեծ չէ՝ 1 մլրդ 26.4 մլն դրամի, սակայն աճը 79.8 տոկոս է:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանում այս տարվա առաջին 7 ամսում իրականացվել է 293 մլրդ 301.8 մլն դրամի շինարարություն