Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել

Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցների սպառնալիքներին։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի կառավարության երկու աղբյուրներ, գրում է Reuters-ը։ «Սրանք երկարաժամկետ նավթային պայմանագրեր են։ Այսպիսի գնումները հնարավոր չէ պարզապես դադարեցնել մեկ գիշերվա ընթացքում», – նշել է աղբյուրներից մեկը։ Անցյալ ամիս Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Հնդկաստանը լրացուցիչ պատժամիջոցների կենթարկվի ռուսական զենք և նավթ գնելու համար։ Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել էր, թե լսել է, որ Հնդկաստանը այլևս նավթ չի գնի Ռուսաստանից։


























