ՀԴՄ կտրոնը դպրոց է, մանկապարտեզ է, ՀԴՄ կտրոնը պետություն է, եթե չենք պահանջում, հնարավորություն ենք տալիս, որ մեր գնածի 20%-ը չմտնի պետբյուջե. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՀԴՄ կտրոնը դպրոց է, մանկապարտեզ է, ՀԴՄ կտրոնը պետություն է, եթե չենք պահանջում, հնարավորություն ենք տալիս, որ մեր գնածի 20%-ը չմտնի պետբյուջե. Նիկոլ Փաշինյան

ՀԴՄ կտրոնը դպրոց է, մանկապարտեզ է, ՀԴՄ կտրոնը պետություն է, եթե չենք պահանջում, հնարավորություն ենք տալիս, որ մեր գնածի 20%-ը չմտնի պետբյուջե. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Հրազդանի թիվ 2 հիմնական նորակառույց դպրոցում ունեցած ելույթի խոսքում վարչապետը կրկին երախտիքի և շնորհակալության խոսքեր է հղել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։  

Վարչապետը կարևորել է նաև այն հանգամանքը, որ երեխաններն էլ պետք է արձանագրեն այդ փաստը՝ դպրոցը կառուցվել է քաղաքացիների, այդ թվում՝ իրենց ծնողների վճարած հարկերով: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԴՄ կտրոն ստանալու, պահանջելու անհրաժեշտությունը:

«Եթե մենք ՀԴՄ կտրոն չենք պահանջում, չենք ստանում և չենք վերցնում, մենք հնարավորություն ենք տալիս, որ այդ մեր գնածի 20%-ը չմտնի պետական բյուջե»,- ասել է նա:   Վարչապետը հորդորել է ներկաներին՝ պահանջեք և վերցրեք ՀԴՄ կտրոնը, որպեսզի ավելի շատ դպրոցներ կառուցվեն:   Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությանն ուղղված շնորհակալական խոսքերը վերադարձնում է բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են, արդյունք են ստեղծում, օրենքով նախատեսված իրենց հարկերը վճարում.

«Իսկ նրանք, ովքեր տնտեսական առանձնապես մեծ գործունեությամբ զբաղված չեն, շնորհակալություն եմ հայտնում, որ չեն զլանում ՀԴՄ կտրոնը պահանջել, որովհետև ՀԴՄ կտրոնը դպրոց է, մանկապարտեզ է, ՀԴՄ կտրոնը պետություն է, ՀԴՄ կտրոնը անվտանգություն է, ՀԴՄ կտրոնը ճանապարհ է և այլն»:  

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. ՀԴՄ կտրոնը դպրոց է, մանկապարտեզ է, ՀԴՄ կտրոնը պետություն է, եթե չենք պահանջում, հնարավորություն ենք տալիս, որ մեր գնածի 20%-ը չմտնի պետբյուջե. Նիկոլ Փաշինյան