Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով. վարչապետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով. վարչապետ

Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով. վարչապետ

Տասնյակ անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ դպրոցը, մանկապարտեզը երեխայի համար են, չի կարելի գալ, ասել՝ «կրթության ոլորտի բարեփոխումների հետևանքով իքս թվով տնտեսական աշխատողների աշխատատեղեր փակվում են»: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Ղազարյանի հարցին։

Վարչապետը հիշեցրեց, որ այցելել է «ՍՕՍ» մանկական գյուղ՝ տեսնելու, թե երեխաներն ինչպես են տեղավորվել. ««ՍՕՍ» մանկական գյուղ այցելության ընթացքում համոզվել եմ և նախկին նախարարին էլ հանձնարարական եմ տվել, որ հին մոդելից պետք է րոպե առաջ հրաժարվենք։ Մի քանի օր առաջ նորանշանակ նախարարին եմ զանգահարել և ասել, որ ծերության, խնամքի կենտրոնների վրա եթե մենք միլիարդներ էլ դնենք, շահառուհի հարցը չենք լուծելու, որովհետև արդեն սխալ բանաձև է դրված. այն կենտրոնացված է նրա վրա, թե տնօրենն ինչքան աշխատավարձ պետք է ստանա, մյուսը՝ ինչքան, բայց դրված չէ, ասենք, թե մարդն այդտեղ ինչքանով է իրեն լավ զգում, ինչքանով է լիարժեք կյանքով ապրում»։

Ինչ վերաբերում է Գավառի մանկատանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն իրենց ուշադրությունը գրավել է նաև չարաշահումների պատճառով։ «Նույնիսկ ապօրինի սեփականաշնորհված գույքի խնդիր է եղել, որն իրավապահների ջանքերով վերադարձվել է, և հիմա արդեն պետական գույք է, բայց բոլորը հերթով պետք է այդ մոդելով լուծենք, հույս ունեմ, որ մենք դա օր առաջ կանենք, չնայած ափսոսում եմ, որ շատ արագ դա տեղի չի ունենա»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին և ձեռք բերված է եղել օրենքի խախտմամբ. դրա վերաբերյալ կա քրեական վարույթ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ ԱՍՀ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել գույքը վերադարձնել, նորից չափագրել:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով. վարչապետ