Կոտայքի մարզում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կոտայքի մարզում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք

Վերջերս ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության քրեական և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ փոխանցել է ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ քրեական և համայնքային ոստիկանները պետք է շարունակեն պայքարը բոլոր տեսակի հանցագործությունների դեմ, որի մեջ է մտնում նաև ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելը։ 

Ա. Ղազարյանը փոխանցել է նաև, որ ոստիկանությունը պետք է բացատրական աշխատանքներ կատարի ազգաբնակչության հետ, որպեսզի քաղաքացիները, ովքեր իրենց մոտ ունեն ապօրինի զենք-զինամթերք, ինքնակամ ներկայացնեն իրավապահներին, և եթե պարզվի, որ այդ զենքերով քրեորեն պատժելի արարքներ տեղի չեն ունեցել, ապա այդ քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից։

Վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողները լուրջ պայքար են տարել և շարունակում են տանել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ 
Համայնքային ոստիկանները նաև ակտիվ շփումների մեջ են ազգաբնակչության հետ, և այդ շփումների արդյունքում մեծ թվով քաղաքացիներ ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացրել իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Կոտայքի բաժնի ծառայողների շնորհիվ այնքան զենքեր են հայտնաբերվել, որով կարելի էր զինել մի ամբողջ գունդ։

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, բաժնի պետ Տիգրան Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ հերթական զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքն են գրանցել Կոտայքի մարզում։ 

Քաղաքացին զանգահարել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է եղել և իր հետ այնտեղից զենք և զինամթերք է բերել։ Լսելով համայնքային ոստիկաններին՝ Կոտայքի բնակիչը այդ ամենը թողնում է Աբովյան քաղաքում գործող ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետնամասում՝ պոլիէթիլենային տոպրակով։
Պարկում հայտնաբերվել է «ԱԿՄ» տեսակի ինքաձիգ իր փամփշտատուփով, մեկ հատ «Գոլդ» գրառմամբ ատրճանակ իր դատարկ պահեստատուփով, մեծ քանակի տարբեր տրամաչափի փամփուշտներ և 8 հատ ծխագլանակ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Կոտայքի մարզում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք