Քաղաքական առումով ընդդիմությունը սպառվել է. Ալեն Սիմոնյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քաղաքական առումով ընդդիմությունը սպառվել է. Ալեն Սիմոնյան

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, կներեք, բայց քաղաքական առումով դուք սպառվել եք։

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես լսում էի ձեր ելույթները, քաղաքական ելույթ գոյություն չունի, նույն բաները արդեն 5 տարի է ասում եք և ցավոք սրտի, կամ ի ուրախություն, սպառվել է ձեր խոսույթը, դուք այլևս օրակարգ չեք թելադրում, չեք ձևավորում և այլևս չեք էլ կարողանալու ձևավորել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ելույթ է ունեցել զուտ պատասխանելու պատգամավոր Ագնեսա Խամոյանին, ով ընթերցեց կալանավորված Միքայել Աջապահյանի ուղերձը։

«Տիկին Խամոյանը պատմեց Աջապահյանի նամակի մասին, բայց մինչև վերջ չկարդաց նրա նամակը»,- ասաց Սիմոնյանն ու նշեց, թե ինքն այն կավարտի Միքայել Աջապահյանի նախկին հարցազրույցներից մի հատվածով, որում նա բացատրել էր, թե ինչու Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը չհաջողեց։

«Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառն իր որոշակի անհաջողության՝ Բագրատ Սրբազանի մասին է խոսքը։ Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել՝ հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը։ Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը։ Այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան։ Հայրենիքի փրկությունը դա է պահանջում։ Եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, մտածում են իշխանության վերադառնալու կամ այսպես ասած՝ ընդդիմության իշխանությունը պահելու մասին»,- մեջբերելով Աջապահյանի նախկին հարցազրույցի հատվածը, այնուհետև Սիմոնյանն ասաց.

«Բա որ գնում եք այցելության, այս մարդու ասածն ինչի՞ չեք ասում։ Նեղության մեջ է այս մարդը, ինչի՞ չեք ասում սրա մասին»։

Ալեն Սիմոնյանը նաև ընդդիմությանը հարցրեց՝ 8 ամսից ընտրություններ են, մտածե՞լ են, ինչ խոսույթով են գնալու։

«Ես գիտեմ, ինչ-որ խոսակցություններ կան, որ մարդիկ ինչ-որ խմբեր են տեղափոխվում, դաշնակցությունը առանձին է գնալու, ինչ-որ մարդիկ նոր կուսակցություն են մտնելու։ Խնդիրը կուսակցությունը չէ ամենևին, խնդիրը խոսույթն է։ Ձեր խոսույթը, որն ունեք, չկա այլևս և օրակարգային չէ։ Մտածե՛ք դրա մասին, որովհետև ես ուզում եմ, որ հաջորդ ԱԺ-ում մենք ունենանք նորմալ ընդդիմություն»,- ասաց նա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Քաղաքական առումով ընդդիմությունը սպառվել է. Ալեն Սիմոնյան