Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստվածաշունչ կնվիրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստվածաշունչ կնվիրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։

«Այս Աստվածաշունչը ինձ մոտ հայտնվել է ընդհատակում գտնվելու ընթացքում։ Ուզում եմ հիշեցնել, որ ես ընդհատակում եղել եմ 2008 թվականի մարտի 2-ից մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը։ Հետագայում այս Աստվածաշունչը ինձ հետ եղել է բանտում՝ 1 տարի 11 ամսվա ընթացքում։ 

Եվ վերջերս Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում գաղափար առաջացավ, և ես  խոստացա, որ այս Աստվածաշունչը կնվիրեմ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։ 

Եվ հիմա այս գործընթացը տեղի է ունենում, առաջիկայում ես նվերը կուղարկեմ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։ Կարծում եմ, որ ինձ համար շատ կարևոր և թանկ գիրքը շատ կարևոր տեղում կհանգրվանի, և դա ճիշտ տեղ է հանգրվանի համար»,- ասել է Փաշինյանը՝ ցուցադրելով Աստվածաշունչը, որն առաջիկայում նվիրելու է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։  

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստվածաշունչ կնվիրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին