Տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի առաջին հանդիպումը Մարգարա-Ալիջան անցակետի գործունեության վերաբերյալ

Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այս նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ:


























