Թրամփը՝ Գազայի սովի դեմ պայքարի նախաձեռնության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ աշխատում է Գազայի հատվածում սովի դեմ պայքարի ծրագրի վրա։ Axios-ին տված հարցազրույցում նա ընդգծել է՝ նպատակն է «մարդկանց կերակրել»։
«Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց։ Ցանկանում ենք, որ նրանք ապրեն։ Պետք է նրանց ուտելիք հասցնել։ Դա մի բան է, որն արդեն վաղուց պետք է արված լիներ», – ասել է Թրամփը։


























